Ինչպես տեղեկացանք կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, օրերս Երեւանի մետրոպոլիտեն կատարած վարչապետ Սերժ Սարգսյանի այցի եւ ավելի վաղ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքի արդյունքում, այս տարի մետրոպոլիտենին կհատկացվի 1 մլրդ 776 մլն դրամ լրացուցիչ գումար: Այդ գումարն ուղղվելու է շարժակազմերի շահագործման արդյունավետության բարձրացմանը, ուղեւորների սպասարկման վիճակի բարելավմանը, մետրոպոլիտենի անվտանգ եւ անխափան աշխատանքի ապահովմանը: