Եվրոպական խորհրդարանը ընդունել է «Հարավային Կովկասի նկատմամբ ավելի արդյունավետ ԵՄ քաղականություն» բանաձեւը, որտեղ ողջունվում է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության ծրագրի իրականացումը: Բանաձեւը մասնավորապես հաստատում է, որ Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը անհրաժեշտություն է: Անդրադառնալով Թբիլիսի-Կարս երկաթգծին, բանաձեւը ընդգծում է, որ նախագիծը շրջանցում է գոյություն ունեցող Հայաստան-Թուրքիա երկաթգիծը եւ նպաստում Հայաստանի մեկուսացմանը: Կոչ է արվում Թուրքիային վարել տարածաշրջանային տնտեսական ինտեգրման քաղաքականություն եւ ձեռնպահ մնալ անպիսի անհեռատես էներգետիկ եւ տրանսպորտային նախագծերից, որոնք խախտում են Եվրոպական նոր հարեւանության քաղաքականության սկզբունքները: