«Փախստականները եւ միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարկության ցանցը հունվարի 19-ին ժամը 13.00-ին Ծիծեռնակաբերդի ստորոտից կազմակերպում է սգո քայլերթ դեպի Բաքվի եւ Ադրբեջանի այլ բնակավայրերում հայության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների եւ ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողը: Բոլոր ցանկացողները կարող են միանալ քայլերթին: