«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#8, 2008-01-17 | #9, 2008-01-18 | #10, 2008-01-19


«ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ» 6 ՄԼՆ ԴՈԼԱՐ ՍՏԱՑԱՎ ԵՎՐՈԲԱՆԿԻՑ

Վերականգնման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) երեկ եւս մեկ հայկական բանկիՙ «Արարատբանկի» հետ վարկային պայմանագիր ստորագրեց: Համաձայն դրա, Եվրոբանկը «Արարատբանկին» կտրամադրի 6 մլն դոլար 5 տարի ժամկետով: Ինչպես ստորագրման արարողությունից հետո ասաց «Արարատբանկի» գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը, ստորագրվել է երկու պայմանագիր: Առաջինը` 5 մլն դոլարի, որը կուղղվի մանր, փոքր եւ միջին բիզնեսի վարկավորմանը, երկրորդըՙ 1 մլն դոլարի, առեւտրի ֆինանսավորաման ծրագրին: Միջին տոկոսադրույքը, որով բանկը վարկեր կտրամադրի ձեռնարկություններին, կկազմի 14-16 տոկոս:

Աշոտ Օսիպյանը նաեւ հայտնեց, որ ՎԶԵԲ-ը տրամադրելու է դրամաշնորհ տեխնոլոգիական աջակցության տեսքովՙ միկրոբիզնեսի, փոքր եւ միջին ձեռնարկատիրության, միջազգային առեւտրի զարգացմանն աջակցելու նպատակով:

Եվրոբանկի ներկայացուցիչ Մայքլ Վայնշտեյնը իր հերթին նշեց, որ մինչեւ վերջերս բանկը համագործակցում էր 4 հայկական բանկերի հետ, որոնց թիվն արդեն ավելանում է: Նա ուրախություն հայտնեց, որ «Արարատբանկը» եւս մտել է «հայկական բանկերի այն փոքր ընտանիքի մեջ», որոնց հետ աշխատում է Եվրոբանկը:

«Արարատբանկի» կողմից պարտատոմսերի թողարկման մասին խոսելով, Աշոտ Օսիպյանը հայտնեց, որ անցյալ տարվա ընթացքում թողարկված պարտատոմսերը տեղաբաշխվեցին սպասվածից ավելի շուտՙ դեկտեմբերի վերջին եւ որ առաջարկը գերազանցեց պահանաջարկը մոտ 50 տոկոսով: Նա տեղեկացրեց, որ այս տարվա ընթացքում նույնպես նախատեսվում է պարտատոմսերի թողարկում:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4