Ինչպես տեղեկացրել էինք, ֆուտբոլի աշխարհի 2010-ի առաջնության ընտրական 5-րդ խմբի (որում հանդես է գալիս ՀՀ հավաքականը) խաղացանկը պետք է որոշվեր վիճակահանությամբ Ցյուրիխում, հունվարի 16-ին: Սակայն ՖԻՖԱ-ն փոխել է որոշումը եւ վճռել վիճակահանությունն անցկացնել հունվարի 30-ին, Զագրեբում կայանալիք ՈւԵՖԱ-ի կոնգրեսի ժամանակ: Այդ օրը վիճակահանությամբ կորոշվի նաեւ ընտրական 2-րդ խմբի խաղացանկը: Ընտրական 7 խմբերում խաղացանկն արդեն հայտնի է, իսկ 9-րդ խմբի ներկայացուցիչներին ժամանակ է տրվել կրկին հանդիպելու եւ վերջնական տեսքի բերելու խաղացանկը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ