«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#8, 2008-01-17 | #9, 2008-01-18 | #10, 2008-01-19


ԱՐՈՆՅԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Վեյք ան Զեեի մրցաշարի 6-րդ տուրում Արոնյանը սեւերով մրցում էր Կրամնիկի հետ: Նրանց մրցավեճն ավարտվեց բոլորից ուշ: Նավակային վերջնախաղում Արոնյանի նավակը փորձում էր պայքարել մրցակցի նավակի եւ երկու անցողիկ զինվորների դեմ: Ի վերջո, երկարատեւ ու համառ պայքարից հետո 110-րդ քայլում Արոնյանը հանձնվեցՙ կրելով մրցաշարում անդրանիկ պարտությունը: Վեց տուրից հետո Արոնյանը 3.5 միավորով 4-րդ տեղում է:

Մրցաշարի միանձնյա առաջատար դարձավ Մագնուս Կառլսենը, որը հաղթեց Պոլգարին ու վաստակեց 4,5 միավոր: 4 միավոր ունեն Կրամնիկն ու Ռաջաբովը, որը ոչ-ոքի խաղաց Ադամսի հետ: Հաշտություն կնքեցին նաեւ Անանդն ու Իվանչուկը, Մամեդյարովն ու Էլյանովը, վան Վելին ու Գելֆանդը: Թոփալովը հաղթեց Լեկոյին:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4