Հայկական բանակին մատուցած ծառայությունների, «Ազատամարտիկ» համույթի 15-ամյակի, ինչպես նաեւ հայկական բանակի կազմավորման 16-ամյակի առիթով «Ազգի» թղթակից Մարիետա Մակարյանին ՀՀ պաշտպանության նախարարությունը շնորհել է «Վազգեն Սարգսյան» բարձր շքանշան: Ղարաբաղյան պատերազմի ծանր տարիներին Մարիետա Մակարյանը «Ազատամարտիկ» համույթի հետ շրջել է Արցախ աշխարհով, ելույթներով հույս ու հավատ ներշնչել ազատամարտիկների ընտանիքներին:
Տիկին Մակարյանը շնորհակալություն է հայտնում ՀՀ պաշտպանության նախարարությանը պարգեւատրման համար եւ միշտ պատրաստ է ծառայելու Հայոց բանակին:
Ն. ՄՈՒՐԱԴՅԱՆ