Ըստ «Սպորտ-Էքսպրես» թերթի, Հայաստանի երիտասարդական հավաքականի պաշտպան Արթուր Ստեփանյանը Անապայի «Սպարտակից» տեղափոխվել է Նալչիկի համանուն թիմ: Վերջինիս կազմում հայ ֆուտբոլիստը Անթալիայում մասնակցել է թուրքական «Զեյթինբուրնուսպոր» թիմի հետ ստուգողական հանդիպմանը եւ դարձել խփված չորս գոլերից մեկի հեղինակը: Նալչիկի «Սպարտակի» կազմը համալրել է եւս մեկ հայ ֆուտբոլիստՙ Կարեն Սարգսյանը, որը տեղափոխվել է Ստավրոպոլի «Դինամոյից»:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ