«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#10, 2008-01-19 | #11, 2008-01-22 | #12, 2008-01-23


ԷՐԴՈՂԱՆԸ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ Է ՕԲԱՄԱՅԻՆ

Թուրքիայի վարչապետ Էրդողանը քննադատել է ԱՄՆ-ի սենատոր Բարաք Օբամային Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին արած հայտարարության համար:

Ինչպես հաղորդում է թուրքական մամուլը, Էրդողանը Բարաք Օբամային մեղադրել է «քաղաքական անփորձության մեջ» եւ հայտարարել է. «Ցեղասպանությունը ճանաչելու առնչությամբ արած հայտարարությունները կարող են ստվեր նետել հարաբերությունների վրա: Որեւէ մեկը չպետք է իրեն գերի դարձնի ապագայում պարտավորեցնող ապարդյուն մոտեցումների համար... Բոլորը շատ լավ գիտակցում են, որ եթե ընդունվի հայկական օրինագիծը, ապա Թուրքիայի եւ Միացյալ Նահանգների հարաբերությունները կարող են կրել անվերականգնելի վնասներ», նշել է Թուրքիայի վարչապետը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4