Բելգրադում ընթացող տափօղակով հոկեյի աշխարհի «C» խմբի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականը հերթական խաղում 0-6 հաշվով զիջեց Սերբիայի ընտրանուն: Վերջինս մրցաշարում 4-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց: Մինչ այդ, սերբերը առավելության էին հասել Բուլղարիայի (16-0), ՀԱՀ-ի (10-1) եւ Ավստրալիայի (5-0) հավաքականների նկատմամբ: Հաջող են հանդես գալիս նաեւ Նոր Զելանդիայի հոկեյիստները, որոնք եւս չորս անընդմեջ հաղթանակ են տոնել: Բացի Հայաստանի հոկեյիստներին հաղթելուց (8-4), նորզելանդացիները պարտության են մատնել նաեւ բուլղարացիներին (19-1), թուրքերին (20-1) եւ ավստրալացիներին (7-2): Մյուս հանդիպումների արդյունքներն են. Բուլղարիա-Ավստրալիաՙ 0-16, Թուրքիա-Բուլղարիաՙ 9-4, Բուլղարիա-ՀԱՀՙ 3-13:
Այսօր Հայաստանի հավաքականը կմրցի ավստրալացիների հետ: Հաջորդ օրը մեր հավաքականի մրցակիցը կլինի Բուլղարիայի ընտրանին: Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության «B» խմբում հանդես գալու իրավունք կստանան մրցաշարային աղյուսակում 1-2-րդ տեղերը զբաղեցրած հավաքականները:
Մրցաշարային աղյուսակ
Խ | Հ | Ո | Պ | Տ | Մ | |
1. Նոր Զելանդիա | 4 | 4 | 0 | 0 | 54-8 | 8 |
2. Սերբիա | 4 | 4 | 0 | 0 | 37-1 | 8 |
3. Ավստրալիա | 5 | 3 | 0 | 2 | 39-17 | 6 |
4. Հայաստան | 4 | 2 | 0 | 2 | 30-16 | 4 |
5. ՀԱՀ | 4 | 1 | 0 | 3 | 17-42 | 2 |
6. Թուրքիա | 4 | 1 | 0 | 3 | 14-42 | 2 |
7. Բուլղարիա | 5 | 0 | 0 | 5 | 8-73 | 0 |
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ