«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#10, 2008-01-19 | #11, 2008-01-22 | #12, 2008-01-23


ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ՈՒ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՋԻԲՐԱԼԹԱՐԻ ՄՐՑԱՇԱՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԹՎՈՒՄ ԵՆ

Երեկ ուշ երեկոյան Ջիբրալթարում տրվեց շախմատային փառատոնի մեկնարկը, որն իր մեջ ընդգրկում է մի քանի մրցաշարեր: Ուժեղագույնների խմբի մրցաշարին կմասնակցեն Տիգրան Պետրոսյանը եւ ԱՄՆ-ում բնակվող Վարուժան Հակոբյանը: Առաջին տուրում Պետրոսյանի մրցակիցը միջազգային վարպետ, ֆրանսիացի Էմանուել Ամիգուեսն էր: Իսկ Հակոբյանը խաղում էր դանիացի միջազգային վարպետ Օլե Յակոբսենի հետ:

Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 10 տուրով: Պետրոսյանն իր վարկանիշով (2606) մրցաշարի մասնակիցների թվում 14-րդն է: Նրանից ավելի բարձր վարկանիշ ունեն չին շախմատիստներ Վան Յուեն (2698), Բու Քսյանջին (2691), Նի Հուան (2680), ԱՄՆ-ում բնակվող ճապոնացի գրոսմայստեր Հիկարու Նակամուրան (2670), չին շախմատիստ Վան Հաոն (2665), մոլդովացի Վիկտոր Բոլոգանը (2663), բուլղարացի Կիրիլ Գեորգիեւը (2662), ուկրաինացի Ալեքսանդր Արեշչենկոն (2645), Սլովենիան ներկայացնող Ալեքսանդր Բելյավսկին (2638), ուկրաինացի Զախար Եֆիմենկոն (2638), լեհ Բարտոշ Սոչկոն (2635), Վիկտոր Միխալեւսկին (2632) ու Միխայիլ Գուրեւիչը (2607):

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4