Ըստ «Նովոստի» գործակալության, Մոսկվայի ոստիկանությունը ձերբակալել է Հայաստանի եւ Ադրբեջանի 20-ից ավելի քաղաքացիների, որոնք մտադրվել էին տուրուդմփոց սարքել ազգայնականորեն տրամադրված երիտասարդների հետ: Հաղորդվում է, որ նախորդ օրը Ռյազանսկի պողոտայի շրջանում երեկոյան հավաքվել են մի քանի տասնյակ երիտասարդներ` կովկասցիներ, որոնք խուլիգանություն են արել եւ անցորդներին վիրավորել: Միջադեպի վայր են ժամանել միլիցիայի մի քանի պարեկային խմբեր, որոնք ձերբակալել են 20 մարդու եւ նրանց տեղափոխել ոստիկանություն: Ըստ այլ աղբյուրների, իրականում բախում է տեղի ունեցել հայերի եւ ադրբեջանցիների միջեւ, ինչի հետեւանքով մի քանի ադրբեջանցի հայտնվել են հիվանդանոցում: