ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը ընդունել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Գերտ-Հենրիխ Արենսին: Դեսպանը ներկայացրել է իրենց առաքելության արդեն իսկ կատարած աշխատանքները: Նա նշել է, որ պատրաստվում է անձամբ այցելել մի շարք ընտրատարածքներ: Գերտ-Հենրիխ Արենսի խոսքերով, առաքելության առաջին միջանկյալ զեկույցը կհրապարակվի հունվարի 30-ին: