Լոսանջելեսաբնակ Իրիս (Մարիամ) Մանուկյանից ստացված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ անցյալ նոյեմբերին, լսելով «Համաշխարհային խաղաղության օրվա» առթիվ կազմակերպվելիք միջոցառումների մասին, անձնական նախաձեռնությամբ դիմել է Միջին Արեւելքում այդ ծրագրի պատասխանատու գահաժառանգ Ալիին եւ նշանակվել Հայաստանը ներկայացնող խորհրդատու վարչության տնօրեն: Դարձյալ իր նախաձեռնությամբ հրավիրել է Հայաստանից երգիչ Ռուբեն Հախվերդյանինՙ ելույթ ունենալու մարտի 21-ին Լոս Անջելեսի «Կոնվենշն Սենտրում»: «Նպատակս է ամբողջ հասույթը հատկացնել Հայաստանի որբանոցներին եւ մանկական հիվանդանոցներին ֆինանսավորելու գործին», գրում է նա իր հաղորդագրության մեջ եւ ծրագրով հետաքրքրվողներին խորհուրդ տալիս այցելել «irys manoukian@yahoo.com» կամ «irys.manoukian@vgames.com» կայքերը:
Հ. Ծ.