Ամերիկայի հայկական համագումարը ընտրվել է ՄԱԿ-ի հասարակական կազմակերպությունների մարդկային խնդիրների կարգավորման հարցերով հանձնաժողովի խորհրդի կազմում: ՄԱԿ-ի ՀԿ-ների մարդկային խնդիրների կարգավորման հարցերով հանձնաժողովը ուղղորդում է ՄԱԿ-ի հանձնառությունները` մարդկային կայուն զարգացման հասնելու հարցում եւ հանձնարարականներ է տալիս այդ գործընթացում քաղաքացիական հասարակության արդյունավետ մասնակցություն ապահովելու ռազմավարությունների վերաբերյալ: Ամերիկայի հայկական համագումարն անդամակցում է նաեւ Մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովին: