Ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Մեթյու Բրայզան նշել է, որ «Ադրբեջանական պետության կողմից հնչում են մեծ թվով ագրեսիվ հայտարարություններ, սակայն ես դա ընկալում եմ որպես խաղաղ կարգավորման հասնելու փորձ: Միեւնույն ժամանակ այդ հայտարարությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանը կօգտվի բոլոր հնարավոր ճնշամիջոցներից լավագույն խաղաղ պայմանավորվածության հասնելու համար: Զգում եմ, որ երկու կողմերը ուզում են հաշտվել, հասնել լիակատար համաձայնության...»: Բրայզան նաեւ հայտարարել է, որ այդ այցի ընթացքում նա տեսել է «կողմերի մեծ հակվածությունը խաղաղության հասնելու»: Նա նաեւ «սպեկուլյատիվ» է համարել 2012 թվականից հետո Ղարաբաղում պատերազմի վերսկսման վտանգի մասին Միջազգային ճգնաժամային խմբի կանխատեսումները: