«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#13, 2008-01-24 | #14, 2008-01-25 | #15, 2008-01-26


ՀԻԼԱՐԻՆ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ 106-Ի

ԱՄՆ-ի նախագահի թեկնածու սենատոր Հիլարի Քլինթոնը հայտարարություն է տարածել, որով Կոնգրեսին կոչ է անում ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը: Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակից հաղորդում են, որ 2002 թվականից ի վեր Հիլարի Քլինթոնը Սենատում պաշտպանել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծերը, ինչպես նաեւ 2005 եւ 2006 թվականներին միացել է ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշին սենատորների հղած նամակներին, որոնցում կոչ էր արվում պատշաճ կերպով ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Հիշեցնենք, որ Հիլարիի ամուսինը, հակառակ նախընտրական շրջանում տված խոստմանը, նախագահ դառնալուց հետո Հայոց ցեղասպանության փաստին չարձագանքեց:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4