«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#13, 2008-01-24 | #14, 2008-01-25 | #15, 2008-01-26


ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ «ԷԽՈՆ» ԱՆԴՐԱԴԱՌՆՈՒՄ Է

Վերջին շրջանում ադրբեջանական մամուլը հաճախ է անդրադառնում հայաստանյան ընտրություններին, ու մասնավորապես այն հարցին, թե առաջադրված թեկնածուներից ո՞ւմ ընտրությունն է առավել շահեկան Ադրբեջանին: Երեկ ադրբեջանական «Էխո» թերթը տպագրել է քաղաքագետ Ֆիկրետ Սադիխովի վերլուծությունըՙ «Կրքերը Հայաստանում շիկանում են», որտեղ քաղաքագետը անդրադառնում է հայաստանյան առաջիկա նախագահական ընտրություններին եւ ադրբեջանական շահի տեսակետից համեմատում թեկնածուներ Սերժ Սարգսյանին ու Լեւոն Տեր-Պետրոսյանին. «Լեւոն Տեր-Պետրոսյանը համարվում է առավել հավասարակշռված, առավել պրագմատիկ եւ իր հայացքների մեջ չափավոր գործիչ: Եվ ժամանակին, Հեյդար Ալիեւի իշխանավարության շրջանում, Տեր-Պետրոսյանը պատրաստ էր ԼՂ հիմնահարցի փուլային լուծման, ինչը ադրբեջանական կողմի պնդումն էր: Ուստի, եթե ի դեմս Քոչարյանի ու Սարգսյանի, մենք տեսնում ենք «անգղների» տանդեմ, ապա ի դեմս Տեր-Պետրոսյանի մենք տեսնում ենք մարդու, որը ձգտում է առավել պրագմատիկ մոտենալ Ղարաբաղի հարցին: Բնականաբար, եթե համեմատենք Սարգսյանին ու Տեր-Պետրոսյանին եւ ընտրություն անենք այդ երկուսի միջեւ, ապա Սերժ Սարգսյանի համեմատությամբ, որը Քոչարյանի քաղաքականության շարունակողն է, իմ կարծիքով, Տեր-Պետրոսյանը որոշակիորեն նախապատվելի է, թեկուզ այն պատճառով, որ նա գնում է որոշակի պրագմատիկ, հավասարակշռված քայլերի, չի համարվում «անգղ» եւ «ուժային» կերպար:

Այդուհանդերձ, այս պահին Քոչարյան-Սարգսյան տանդեմը բավականաչափ ուժեղ է, նրանք ունեն բավականին ուժեղ հենարան ի դեմս ուժայինների եւ Ռուսաստանի աջակցության: Ուստի, Սարգսյանին դուրս հանել հաշվից եւ ասել, որ պարտիան տանուլ է տրված, վաղաժամ կլինի», իր վերլուծության մեջ ասել է ադրբեջանցի քաղաքագետ, Ադրբեջանում քաղաքացիական հասարակության զարգացմանն աջակցող վերլուծական կենտրոնի նախագահ Ֆիկրետ Սադիխովը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4