ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն, Գյումրու բնակիչ Ա. Զ.-ն մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին հասցեագրած դիմումում հայտնել է, որ երկրաշարժի հետեւանքով քանդվել է Գյումրի քաղաքի իր բնակարանը, իսկ Գյումրու քաղաքապետարանը տարաբնույթ անհիմն պատճառաբանությամբ մերժում է նրան ընդգրկել բնակարանային կարիքավորների հերթացուցակում: Հաղորդվում է, որ հիմք ընդունելով դիմումի քննարկման ընթացքում ձեռք բերված տվյալները եւ ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` պաշտպանը որոշում է ընդունել մարդու իրավունքների խախտում համարել Ա. Զ.-ին անօթեւան ընտանիքների բնակարանային հերթացուցակից հանելը եւ Գյումրու քաղաքապետին առաջարկել հաշվառել նրան բնակարան ստանալու համար: