ԱՄՆ-ում բնակվող Վարուժան Հակոբյանը շարունակեց հաղթարշավը Ջիբրալթարի շախմատի մրցաշարում: 3-րդ տուրում նա սպիտակներով հաղթեց գերմանացի Թիլ Վիպերմանին եւ վաստակեց 3 միավոր: Իսկ ահա Տիգրան Պետրոսյանը «սայթաքեց»ՙ սպիտակներով զիջելով բուլղարուհի գրոսմայստեր Անտոանետա Ստեֆանովային:
3 տուրից հետո աղյուսակը 3-ական միավորով գլխավորում են Հակոբյանը, Ստեֆանովան, Խրիստոս Բանիկասը եւ Ալեքսանդր Բելյավսկին: Բանիկասը հաղթեց Դավիթ Բերզեսին, իսկ Բելյավսկին առավելության հասավ Մոնիկա Սոչկոյի նկատմամբ:
4-րդ տուրում Հակոբյանի մրցակիցը կլինի Անտոանետա Ստեֆանովան, իսկ Պետրոսյանը կխաղա դանիացի Օլե Յակոբսենի հետ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ