2008-ի հունվարի 25-ին անհայտ անձը դիտավորությամբ կոտրել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 47 շենքի 1-ին հարկում տեղակայված «Օրինաց երկիր» կուսակցության գրասենյակի պատուհանի ապակիները եւ վնասել գրասենյակի ցուցանակը` դրանով «Օրինաց երկիր» կուսակցության Վանաձորի գրասենյակին պատճառելով զգալի վնաս: Դեպքի առթիվ Լոռու մարզի դատախազ Կ. Շահբազյանի 25.01.08 թ. որոշմամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրօրի 185-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նախաքննություն կատարելու համար քրեական գործն ուղարկվել է Լոռու մարզի քննչական բաժին:
Մ. ՄԱԿԱՐՅԱՆ