Հունվարի 28-ի դրությամբ ԿԸՀ-ն ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրել է 18 տեղական հասարակական կազմակերպության, ընդհանուր առմամբ, 7169 ներկայացուցիչների եւ 4 միջազգային կազմակերպությունների` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը եւ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը, ԱՊՀ գործադիր կոմիտեն եւ Միջխորհրդարանական վեհաժողովը: Առավելագույն թվով` 4010 դիտորդ հավատարմագրել է «Ընտրությունը քոնն է» ՀԿ-ն, նվազագույն` 3 դիտորդ «Էրեբունի» համայնքների զարգացման կենտրոնը: Դիտորդների հավատարմագրման վերջնաժամկետը փետրվարի 9 է: