170 տարի առաջՙ 1838-ին բացվեց Շուշիի թեմական դպրոցը:
125 տարի առաջՙ 1883-ին Վիեննայում հրատարակվեց Գարեգին Զարբհանալյանի «Հայկական մատենագրություն» աշխատությունը:
125 տարի առաջՙ 1883-1918 թթ. լույս տեսավ «Աղբյուր» մանկական պատկերազարդ ամսագիրը:
85 տարի առաջՙ 1923-ին հիմնադրվեցին Համո Բեկնազարյանի անվան կինոստուդիան եւ Երեւանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը:
80 տարի առաջՙ 1928-ին հիմնադրվեց Լենինականի (Գյումրի) Ա. Մռավյանի անվան դրամատիկական թատրոնը:
75 տարի առաջՙ 1933-ին հիմնադրվեց Ալ. Սպենդիարյանի անվան ազգային օպերային եւ բալետի պետական թատրոնը:
70 տարի առաջՙ 1938-ին հիմնադրվեցին Երեւանի Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը եւ Հայաստանի պետական էստրադային նվագախումբը, որը մինչեւ 1948-ը կոչվել է Հայաստանի ջազ-նվագախումբ:
65 տարի առաջՙ 1943-ին հիմնադրվեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան:
50 տարի առաջ հիմնադրվեց Հայաստանի երգչախմբային ընկերությունը, կազմավորվեց Հայաստանի պարի պետական անսամբլը:
30 տարի առաջՙ 1978-ին ստեղծվել է Ժողովրդական արվեստի թանգարանը:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ