«Անկանխատեսելի է Կոսովոյի անկախության ազդեցությունը ղարաբաղյան հակամարտության վրա», այս մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցին` ԵԽ-ի գլխավոր քարտուղարը նշել է. «Հարցի լուծումը կախված է Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներից: Դա նրանց գործն է: ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է օգնել, սակայն իրագործումը կախված է երկու երկրների կառավարություններից եւ ժողովուրդներից: Այդպիսով, իմ պատասխանը եւ հանձնարարականները ինչպես Ադրբեջանին, այնպես էլ Հայաստանինՙ շարունակել աշխատանքները այդ ոլորտում»: