«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#15, 2008-01-26 | #16, 2008-01-29 | #17, 2008-01-30


ՆԱԽ ԻՆՔՆԱԹԻՌ ՎԱՐԵԼ ՍՈՎՈՐԵՔ

Ադրբեջանը Պակիստանից կգնի JF-17 մոդելի ռազմական ինքնաթիռներ, այսպիսի տեղեկություն են տարածել տեղական լրատվամիջոցները: JF-17 թեթեւ կործանիչը Պակիստանի եւ Չինաստանի համատեղ արտադրանքն է: Մեկ այլ հաղորդագրության համաձայն, Ադրբեջանում վայր է ընկել երկրի պաշտպանության նախարարությանը պատկանող ՄԻԳ-29 կործանիչը: Վթարի հետեւանքով երկու մարդ զոհվել է: Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել Բաքվի մոտակայքում գտնվող Զեյնալաբդին Թաղիեւ ավանում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4