«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#15, 2008-01-26 | #16, 2008-01-29 | #17, 2008-01-30


ՍԱՖԱՐՈՎԻ ԴԱՏԱՎՃԻՌԸ ՄՆԱՑ ՈՒԺԻ ՄԵՋ

Երեկ քննության է առնվել հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության մեղադրանքով ցմահ բանտարկության դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի վերաքննիչ բողոքը, որ ներկայացվել էր բանտային վերակացուների հետ միջադեպի առնչությամբ Բուդապեշտի Պեշտի շրջանի դատարանի 2006 թվականի նոյեմբերի 17-ի որոշման դեմ: Հաղորդվում է, որ դատաքննությունը տեւել է երկու ժամ, որից հետո հրապարակվել է վճիռը, համաձայն որի, Բուդապեշտի Պեշտի շրջանի դատարանի 2006 թվականի նոյեմբերի 17-ի դատավճիռը (8 ամիս պայմանական պատժաժամկետ) ուժի մեջ է թողնվել: Դատաքննությանը ներկա են եղել ադրբեջանական դեսպանության աշխատակիցները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4