Կանադայի «Զորյան» ինստիտուտին կից գործող ցեղասպանության եւ մարդու իրավունքների ուսումնասիրության միջազգային կենտրոնի հունվարի 28-ի մամլո հաղորդագրությունը տեղեկացնում է, որ օրերս լույս է տեսել վերոհիշյալ կենտրոնի «Ցեղասպանության ուսումնասիրություններ եւ կանխարգելում» միջազգային պարբերականի հերթական համարը, որն ամբողջությամբ նվիրված է 1994-ի Ռուանդական ցեղասպանությանը: Մանրամասն ներկայացված են ոչ միայն հյուսիսային Դարֆուր քաղաքում տեղի ունեցած իրադարձությունները, այլեւ թե ինչպես մի անգամ եւս միջազգային հասարակությունը անտեսեց նման անարդարություն ու տառապանք: Երեք հիմնական հոդվածները լուրջ ուսումնասիրություններ են կատարված տեղում` Ռուանդայում: Մեկը Ռեւա Ադլերի գրչին է պատկանում, կլինիկական բժշկության պրոֆեսորը անդրադարձել է այդ ցեղասպանությանը կանանց մասնակցության խնդիրներին: Երկրորդը` Կոռնել համալսարանի փիլիսոփայական գիտ. դոկտորի թեկնածու Անուրադա Չակրավարտին գրել է միջէթնիկական ամուսնությունների մասին, փորձելով տրամաբանություն գտնել կատարված ցեղասպանության խորքերում: Մադիսոնի Վիսկոնսին համալսարանի քաղաքագետ Սքոթ Ստրաուսը քննարկման է ենթարկել ցեղի, ուժի, իշխանության եւ պատերազմի խնդիրները` դարձյալ փորձելով թափանցել եւ բացահայտել իրադարձությունների ներքին ծալքերը:
Տորոնտոյի համալսարանի հրատարակչատան լույս ընծայած պարբերականը նպատակ ունի իրազեկելու հանրությանը եւ փորձելու կանխել ցեղասպանությունները, որտեղ էլ դրանք տեղի ունենան:
Հավելյալ մանրամասնությունների համար այցելել admin@genocidestudies.org կայքը:
Հ. Ծ.