«Հասարակական երկխոսությունների եւ նախաձեռնությունների կենտրոն» (ՀԵՆԿ) ՀԿ մեր հանրապետությունում գործում է արդեն հինգ տարի, չի հարում որեւէ քաղաքական ուժի ու նպատակ է հետապնդում լիարժեք, արդար տեղեկատվություն տրամադրել հանրությանը: ՀԿ-ն նախագահական ընտրությունների նախաշեմին կազմակերպում է քննարկումՙ ՀԿ-ների, ԶԼՄ-ների մասնակցությամբ, ՀՀ նախագահի թեկնածուների լիազորած անձանց միջոցով նախընտրական ծրագրերը հանրությանը ներկայացնելու նպատակով: Հունվարի 30-ին, ժամը 13-ին Թեքեյան կենտրոնում կկայանա անդրանիկ կլոր սեղան քննարկումը, որին կմասնակցեն նաեւ միջազգային կազմակերպություններ:
Մ. Մ.