ՀՀ պետբյուջեի ֆինանսավորմամբ հիմնանորոգվել է Ալավերդի-Ջիլիզա մարզային նշանակության ճանապարհը, որը տարիներ շարունակ անբարեկարգ, անանցանելի վիճակում էր: Լոռու մարզպետարանի տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի առաջատար մասնագետ Սուրեն Ավետիսյանի տեղեկացմամբՙ 25 կմ երկարությամբ խճային ճանապարհի հիմնանորոգման համար անցյալ տարի հատկացվել է 885 մլն դրամ: Աշխատանքներն ավարտված են: Հիմնանորոգումն իրականացրել է Թումանյանի «Ճանշինը»: