«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#15, 2008-01-26 | #16, 2008-01-29 | #17, 2008-01-30


ԵՎՐՈՏԵՍԻԼԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԵՐԳՉՈՒՀԻ

Սիրուշոն ելույթ կունենա մայիսի 20-ինՙ մրցույթի առաջին կիսաեզրափակիչում

Այս տարվա Եվրոտեսիլին Հայաստանը ներկայացնող երգչուհի Սիրուշոն ելույթ կունենա մայիսի 20-ին` մրցույթի առաջին կիսաեզրափակիչում: Սիրուշոյի ելույթի օրը որոշվել է նախօրեին Բելգրադում տեղի ունեցած վիճակահանության արդյունքում:

Նշենք, որ մրցույթին մասնակցել ցանկացող երկրների թվի ավելացման պատճառով «Եվրոտեսիլ-2008»-ի մասնակիցների ելույթի կանոնները փոխվել են, այժմ նրանք պետք է մրցույթի եզրափակիչում մասնակցելու իրավունք ձեռք բերեն երկու կիսաեզրափակիչների ընթացքում` մայիսի 20-ին եւ 22-ին:

Առաջին կիսաեզրափակիչում Սիրուշոն կերգի եւս 18 երկիր ներկայացնող երգիչների հետ: Մասնակիցների ելույթների հերթականությունը որոշվելու է մարտի 13-ին Բելգրադում տեղի ունենալիք վիճակահանության արդյունքում: Եվրոտեսիլի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 24-ին, Սերբիայի մայրաքաղաքում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4