«Բոստոն մեգըզին» պարբերականի նոյեմբերյան համարում, որը նվիրվել է Բոստոնում գործող լավագույն բժիշկներին, ինը մասնագետների թվում ներկայացվել է նաեւ Բոստոն համալսարանի բժշկական ֆակուլտետի ուրոլոգիայի ամբիոնի վարիչ եւ Բոստոնի բժշկական կենտրոնի ուրոլոգիայի բաժնի վարիչ դոկտ. Ռիչարդ Բաբայանը:
Պարբերականը 9 մասնագետներին ընտրել է բժշկագիտական տարբեր մասնագիտություններից որպես լավագույնը ներկայացված 350 թեկնածուների ցուցակից: Բաբայանը ավարտել է նախ Թաֆթս, ապա` Ինդիանայի բժշկական համալսարանը 70-ական թվականներին: Ներկայումս նա Ամերիկայի Ուրոլոգիական ասոցիացիայի տնօրենների վարչության եւ Մասաչուսեթսի Ուրոլոգների ասոցիացիայի անդամ է: Ակտիվ մասնակցություն է ունենում նաեւ, ըստ «Արմինյն միրոր սփեքթեյթր» թերթի, հայկական շրջանակներում: Նախագահել է 1995-ին Բոստոնում տեղի ունեցած Հայ բժիշկների համաշխարհային կոնգրեսը:
Հ. Ծ.