Ինչպես տեղեկացանք Հայպետհիդրոմետի օպերատիվ օդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանից, հանրապետությունում սպասվում է ձյուն: Սառը օդի ցիկլոնը Թուրքիայի տարածքից տեղափոխվելու է հանրապետության տարածք: Երեւանում այսօր առավոտյան ձյուն կտեղա, հունվարի 30-ի ցերեկը, 31-ի գիշերը սպասվում է առատ ձյուն: Օդի ջերմաստիճանը նախորդ օրվա համեմատ կնվազի 1-3 աստիճանով, հաջորդ գիշերըՙ 2-4 աստիճանով, իսկ հաջորդ օրերինՙ 5-6 աստիճանով: Փետրվարի 1-ի գիշերը Երեւանի հովտային շրջաններում գիշերը կլինի 12-16 աստիճան ցուրտ, հնարավոր է փոքր-ինչ ավելի ցածր ջերմաստիճան: Լեռնային շրջաններում սպասվում է 17-22 աստիճան, առանձին շրջաններումՙ ավելի ցածր: Ցերեկը Արարատյան դաշտում կլինի 3-5 աստիճան ցուրտ: Երեւանում կեսօրին կլինի 3-5 աստիճան ցուրտ: Ընդհանուր առմամբ առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 3-9 աստիճանով:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ