Հայ դատի գրասենյակը տարածել է հաղորդագրություն այն մասին, որ Գլենդեյլում հրավիրվելիք ասուլիսում հայտարարելու է, որ այս տարվա նախագահական ընտրություններում դեմոկրատների ճամբարում պաշտպանում է սենատոր Բարաք Օբամայի թեկնածությունը: «Սենատոր Օբաման հնչեցրել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Կոնգրեսում շրջանառվող բանաձեւի իր հաստատուն աջակցությունը: Նա նաեւ հանդես է գալիս ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների զարգացման օգտին», ասված է Հայ դատի հանձնախմբի տարածած հաղորդագրության մեջ: