ՀՀ ԱԳ նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ հունվարի 30-ին կյանքի 44-րդ տարում, երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է նախարարության աշխատակազմի քարտուղարության խորհրդական Մուշեղ Ռոբերտի Մավիսակալյանը: Մուշեղ Մավիսակալյանը ծնվել է 1964-ի օգոստոսի 24-ին: 1986-ին ավարտել է Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտը: 1992-ից աշխատել է ԱԳՆ համակարգում: 1993-1997-ին Մ. Մավիսակալյանը տարբեր պաշտոններ է զբաղեցրել ՀՀ ԱԳՆ Ասիայի, Օվկիանիայի եւ Աֆրիկայի երկրների վարչությունում, 1997-2000-ին զբաղեցրել է նշված վարչության պետի պաշտոնը: 2000-2003-ին աշխատել է Չինաստանում Հայաստանի դեսպանության խորհրդական: 2003-ից մինչ այժմ ՀՀ ԱԳՆ աշխատակազմի քարտուղարության խորհրդականն էր:
Մ. Մավիսակալյանն ուներ 1-ին դասի խորհրդականի դիվանագիտական աստիճան:
ՀՀ արտգործնախարարությունը, արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններն իրենց ցավակցությունն են հայտնում Մ. Մավիսակալյանի հարազատներին եւ ընկերներին նրա վաղաժամ մահվան կապակցությամբ: «Ազգը» միանում է ցավակցություններին եւ իր խորին կսկիծը հայտնում Մավիսակալյանների ընտանիքին եւ հարազատներին:
Մ. Մավիսակալյանի հոգեհանգիստը կկայանա այսօրՙ հունվարի 31-ին, ժամը 18:00 (Պուշկին փ. 3 հասցեում), հուղարկավորման արարողությունը` փետրվարի 1-ին, ժամը 14-ին: