«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#16, 2008-01-29 | #17, 2008-01-30 | #18, 2008-01-31


«ԱԶԳԸ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎՈՂ ԵՎ ՎՍՏԱՀԵԼԻ ԹԵՐԹԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ

Baltic Surveys Ltd. / The Gallup Organization-ը, որը երեկ կուսակցություններին էր ներկայացրել իր հարցումները թեկնածուների վարկանիշի մասին, հետազոտել է նաեւ, թե տեղեկատվության որ աղբյուրներից է օգտվում բնակչությունը: Եվ այսպես, մեր բնակչության համար քաղաքական տեղեկատվության հիմնական աղբյուրը մնում է հեռուստատեսությունը: Այս աղբյուրից օգտվել են բոլոր հարցվածները` 100%: Քաղաքական տեղեկատվության երկրորդ աղբյուր նշվել են թերթերը` 46%: Դեկտեմբերին կատարված հարցումների համաձայն, այս թիվը կազմում էր 41%, իսկ նոյեմբերինՙ 37: Վերջին մի քանի ամիսների մոտ 9 տոկոսի աճը հավանաբար պայմանավորված է նախընտրական շրջանով եւ տեղի ունեցող գործընթացներում բնակչության մեծ հետաքրքրությամբ: Որպես տեղեկատվության հաջորդ աղբյոր նշվել են բարեկամները եւ ընկերները` 42%, ինչը նշանակում է, որ բամբասանքի ժանրը շարունակում է մեծ ժողովրդականություն վայելել մեր երկրում: Հետեւում է ռադիոն` 40%: Ամենաընթերցվող քաղաքական թերթերի շարքը, ըստ Gallup-ի, հետեւյալ տեսքն ունի: Առաջին հորիզոնականում է «Իրավունքը» 15%-ով, 14%-ով երկրորդ հորիզոնականը կիսում են «Ազգ» եւ «Առավոտ» օրաթերթերը, ապա գալիս է «Հայկական ժամանակը»ՙ 8%, «Երկիրը» եւ «Հայոց աշխարհը» ունեն 7-ական տոկոս եւ այլն: «Ո՞ր թերթին եք վստահում» հարցին ստացվել են հետեւյալ պատասխանները. «Իրավունք»ՙ 8%, «Առավոտ»ՙ 6% եւ «Ազգ»ՙ 5%, մյուս թերթերը վստահության ցածր վարկանիշ են ցույց տվել, իսկ չեն վստահում ոչ մեկին 43%-ը:

Այսպիսով կարող ենք եզրակացնել, որ Հայաստանի մամուլում, չնայած առկա ուժեղ մրցակցությանը, «Ազգը» շարունակում է պահպանել առաջատարի իր դիրքերը եւ աշխատել հանուն իր ընթերցողի:

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4