«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#16, 2008-01-29 | #17, 2008-01-30 | #18, 2008-01-31


ՉԻՆ ՇԱԽՄԱՏԻՍՏԸ ՄՈՏ Է ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆԸ

Ջիբրալթարի շախմատի մրցաշարի 8-րդ տուրում Տիգրան Պետրոսյանը սեւերով ոչ-ոքի խաղաց նորվեգացի Սիմեն Ագդեստայնի հետ: Իսկ ահա Վարուժան Հակոբյանը սեւերով պարտություն կրեց միջազգային վարպետ Վիկտորյա Ցմիլիթեից: 8 տուրից հետո Պետրոսյանը 6 միավորով 3-14-րդ տեղերն է զբաղեցնում: Վարուժան Հակոբյանը զգալիորեն զիջեց դիրքերը: Նա 5 միավորով 31-րդ տեղում է:

Հաղթարշավն է շարունակում չին գրոսմայստեր Բու Քսյանջին: Նա 5-րդ անընդմեջ հաղթանակը տոնեցՙ առավելության հասնելով իրենից կես միավորով հետ մնացող Վիկտոր Բոլոգանին: Այդ հաղթանակի շնորհիվ նա մրցաշարի ավարտից 2 տուր առաջ 7,5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նրանից մեկ միավորով հետ է մնում ուկրաինացի Զախար Եֆիմենկոն: Նա հաշտություն կնքեց լեհ գրոսմայստեր Բարտոզ Սոչկոյի հետ: 9-րդ տուրում Պետրոսյանը մրցելու է Հիկարու Նակամուրայի հետ, իսկ Հակոբյանի մրցակիցը Ժոզեֆ Բրադֆորդն է:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4