Հունվարի 30-ին, ուշ երեկոյան հրդեհ է բռնկվել Երեւանի Մայիսի 9 փողոցին հարող Կատովսկի 48 հասցեյում գտնվող երկհարկանի տան երկրորդ հարկում: Ականատեսների պնդմամաբ հրդեհը սկիզբ էր առել երկրորդ հարկից եւ տարածվել ամբողջ շենքով: Հարեւանները 18.40 րոպեին զանգահարել են հրշեջ-փրկարար ծառայություն, որտեղից էլ մի քանի մարտական հաշվարկ մեկնել է հրդեհի վայր: 30 րոպե անց հրդեհը մեկուսացվել է եւ 50 րոպե անց մարվել է: Ամբողջությամբ այրվել է` շենքի երկրորդ հարկը: Ժամը 23.00-ի դրությամբ փրկարար աշխատանքները շարունակվում են, տուժածների մասին տեղեկություներ չկան:
Մ.Մակարյան