Հունվարի 30-ի կեսօրին վթարի է ենթարկվել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ավտոմեքենան: Ինչպես տեղեկացանք դատախազության մամուլի պատասխանատու Սոնա Տրուզյանից, գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանը երթեւեկելիս է եղել Բաղրամյան պողոտայով դեպի Կոմիտասի փողոց: ՎԱԶ-2410 մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չենթարկվելով պետավտոտեսուչի «կանգառ» ազդանշանին, հանդիպակաց փողոցով գնալով հարվածել է գլխավոր դատախազի ավտոմեքենայի առաջամասին: Երկու մեքենաներն էլ վնասվել են: Գլխավոր դատախազը եղել է իր ավտոմեքենայում: Երկու մեքենաների վարորդները դեպքից անմիջապես հետո ենթարկվել են դատաբժշկական փորձաքննության, պարզվել է, որ ՎԱԶ-2410 ավտոմեքենայի վարորդը եղել է 47 տոկոս ալկոհոլային ազդեցության տակ: Վթարից որեւէ մեկը մարմնական վնասվածք չի ստացել:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ