«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#17, 2008-01-30 | #18, 2008-01-31 | #19, 2008-02-01


ՄԵՍԽԵԹՑԻ ԹՈՒՐՔԵՐԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆ

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի վրացական մամուլը հայտնել է, որ մեսխեթցի թուրքերի հայրենադարձությունը սկսվել է: Ըստ «Կովկասպրես»-իՙ փախստականների նախարարությունն ակնկալում է, որ մոտ 90 հազար մարդ ցանկություն կհայտնի վերադառնալու այն վայրերը, որտեղից մեսխեթցի թուրքերը տեղահանվել էին 1944 թվականին: Ըստ վրացական աղբյուրներիՙ միջնորդները արդեն սկսել են ցածր գներով տներ գնել Ջավախքումՙ մեսխեթցի թուրքերին վերավաճառելու նպատակով: Ջավախքի հայ բնակչությունը ընդդիմանում է մեսխեթցի թուրքերի վերադարձինՙ հնարավոր ազգամիջյան հակամարտության վտանգի պատճառով:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4