«The Wall Street Journal Europe»-ը տպագրել է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիի նամակը ուղղված ամսագրի խմբագրին, ի պատասխան Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հեղինակած «Կասպյան պահը» հոդվածի: Նամակում Արդունին նշում է, որ թեեւ Մամեդյարովը հայտարարում է, թե «տարածաշրջանային ինտեգրվածությունը առաջնահերթ խնդիր է Ադրբեջանի համար», սակայն իրականում Բաքուն շարունակում է Հայաստանը մեկուսացնելու իր քաղաքականությունը: «Փոխանակ վիժեցնելու միջնորդների վերջերս ինտենսիվացած ջանքերը` խնդրի լուծմանը հասնելու ուղղությամբ, Ադրբեջանը պետք է լուրջ վերաբերվի այս բանակցություններին, վերջ տա շրջափակմանը, դադարեցնի իր ռազմատենչ հայտարարությունները եւ համաձայնի վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումներին եւ Լեռնային Ղարաբաղի հետ ուղղակի շփմանը», գրում է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: