Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը տարածել է հաղորդագրություն այն մասին, որ ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը մամլո ասուլիսի ժամանակ լրագրողներին ներկայացրեց մի բլանկի պատճեն (A4), որը մի աղյուսակ է բովանդակում: Հաղորդվում է, որ աղյուսակը պարունակում է «ՀՀ ԿԱ ՀՊԾ Գյումրու հարկային տեսչություն» վերտառությունը եւ կոչված է ընտրողների անձնական եւ անձնագրային տվյալների հավաքագրման: Պատգամավորը չի պնդել, թե այդ պատճենը փաստաթղթի պատճեն է, ասել, որ այն իրեն է տրամադրել մի ձեռնարկատեր, խնդրել է իր անձը չհրապարակել, եւ մեկնաբանել է, թե հարկայինի աշխատակիցները այդ թղթերը տալիս են իրենց, պահանջում են 20 հոգու անձնագրային տվյալներ լրացնել դրանցում, ապա դրա շնորհիվ իրենք հնարավորություն են ստանում աշխատելու պարզեցված հարկով: