«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#17, 2008-01-30 | #18, 2008-01-31 | #19, 2008-02-01


ՍԵԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ԿԻԵՎՈՒՄ

ԱԳՆ մամուլի կենտրոնից հաղորդում են, որ հունվարի 30-ին Կիեւում, Ուկրաինայի գեղարվեստի ազգային թանգարանում կայացել է աշխարհահռչակ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ցուցահանդեսի բացման արարողությունը, որում ներկայացված են նրա երեւանյան թանգարանից բերված 55 աշխատանքներ: Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը ելույթներով հանդես են եկել Սերգեյ Փարաջանովի երեւանյան թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը, Ուկրաինայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Վասիլի Վովկունը, բանաստեղծներ Իվան Դրաչը եւ Իվան Ձյուբան, Փարաջանովի կինը` Սվետլանա Շերբատյուկը, եւ որդին` Սուրեն Փարաջանովը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4