Հունվարի 31-ին` Սրբոց Վարդանանց տոնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք - Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվեց Սբ. Պատարագ: Պատարագիչն էր Գ-որգյան Հոգ-որ Ճեմարանի տեսուչ Տ. Սահակ վարդապետ Մաշալյանը:
Հավարտ Սբ. Պատարագի Վարդանանց խորհրդին անդրադարձավ պատարագիչ Հայր Սուրբը: Նշելով, որ Ավարայրի մարտը ընթանում էր հանուն հայ հավատի ու ոգու պահպանման, Հայր Մուրբն ասաց. «Մեր պատմության ընթացքում մենք բազմիցս կորցրել ենք մեր բոլոր պարիսպները` պետականություն, թագավորություն, հարստություն, տաճարներ, մեր լեզուն, բայց քանի որ կանգուն էր մեր միջնաբերդը` Հայ Առաքելական Եկեղեցին - մեր հավատքը, մենք վերստին կարողացել ենք կերտել մեր պարիսպները»:
Վարդանանց տոնին Հայ Եկեղեցին տոնում է նա- Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվանակոչության օրը։ Այս առիթով Իջման Սբ. Սեղանի առջ- կատարվեց Հայրապետական մաղթանք` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության ու պայծառության - Նորին Սրբության քաջառողջության ու կենաց ար-շատության համար:
Սրբազան արարողությանը ներկա էին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ, Գ-որգյան Հոգ-որ ճեմարանի սաներ - բարեպաշտ հավատացյալներ:
Սբ. Պատարագից հետո Գ-որգյան Հոգ-որ ճեմարանում տեղի ունեցավ հանդիսությունՙ նվիրված Սբ. Վարդանանց անմար հիշատակին: Բացման խոսք ասաց Գ-որգյան Հոգ-որ Ճեմարանի փոխտեսուչ Տ. Դավիթ աբեղա Քարամյանը, ապա Վարդանանց նվիրված բանախոսությամբ հանդես եկավ բան. գիտ. թեկնածու Խաչատուր Վարդանյանը:
Հանդիսությունը եզրափակվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով: Անդրադառնալով Սրբոց Վարդանանց խորհրդին` Ամենայն Հայոց Հայրապետը նշեց, որ այն սեր է առ Հայրենին - առ Երկնավոր մեր Տերը, հավատարմություն Հայրենիքին - հավատքին։ Այդ խորհրդով դարեր շարունակ կրթվել ու դաստիարակվել է հայ ժողովուրդը, ապրել, արարել, մարտնչել ու պաշտպանել Հայրենին: Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ այդ խորհրդով ապրելը հրամայական է նա- մեր ժամանակների համար: Նորին Սրբությունը նշեց, որ սերն առ Հայրենին - սերն առ Աստված պիտի լինեն երաշխիքը մեր կյանքի բարօրության - ինչպես դարեր շարունակ, այնպես - այսօր պետք է ապահովեն հայ ժողովրդի լինելիությունը - ընթացքը դեպի նոր հազարամյակներ: Ամենայն Հայոց Հայրապետը հորդորեց ամենքին նմանվել սրբոց Վարդանանց, սեր դրս-որել աշխատանքում, զորեղ լինել հավատքի մեջ - Վարդանանց պես նոր հաղթանակներ արձանագրել իրենց կյանքում:
Հանդիսության ընթացքում ասմունքով - գեղարվեստական կատարումներով ելույթ ունեցան Գ-որգյան Հոգ-որ Ճեմարանի սաներն ու Մայր Աթոռի - ՀԲԸՄ հովանու ներքո գործող Նորքի հայորդյաց տան «Հայկազունք» համույթը:
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգ