«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#17, 2008-01-30 | #18, 2008-01-31 | #19, 2008-02-01


ԿՐԱԿԵԼ ԵՆ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՊԱՏՈՒՀԱՆԻՆ

Հունվարի 30-ի լույս 31-ի գիշերը «Մակարով» տեսակի ատրճանակից Վ. Սարգսյան փողոցի կողմից կրակել են ՀՀ գլխավոր դատախազության երրորդ հարկում տեղակայված կոլեգիայի նիստերի մեծ դահլիճի պատուհանին, որը գլխավոր դատախազի աշխատասենյակի պատուհանների շարունակությունն է: Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործՙ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ ժողովածուի 4-րդ մասի հատկանիշներով: Կատարվել է տեղազննություն, դեպքի վայրից առգրավվել է 1 գնդակ ու նշանակվել են քրեագիտական փորձաքննություններ: Դատախազության հաղորդագրությունը վստահեցնում է, թե հանցավոր տարրերին չի հաջողվի խաթարել իր բնականոն աշխատանքը եւ ապակայունացնել իրավիճակը:

Մ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4