Հունվարի 30-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Նորքի 4-րդ զանգվածի 1-ին հատվածի 10-րդ շենքի թիվ 21 բնակարանից շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել Աշոտ Գեւորգյանը, Հասմիկ Պետրոսյանը եւ Թամարա Հովհաննիսյանը: Ըստ բժիշկների, շմոլ գազի արտահոսքից թունավորվածները ի վիճակի չեն հայտարարություն տալու: Հանգամանքները պարզվում են, քննությունը վարում է քննչական բաժինը: