Հունվարի 29-ին ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1985-ին ծնված Սարգիս Ս.-ի վարած «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Գառնի ճանապարհին շրջվել է ու ընկել ձորը, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: