Ստամբուլի շրջաններից մեկում երեկ հրատեխնիկայի անօրինական պահեստի պայթյունի հետեւանքով 20 մարդ է զոհվել, 68-ը վիրավորվել է: CNN Turk հեռուստաալիքի տվյալներով, եռահարկ շենքի փլատակներում մի քանի մարդ է մնացել: Ավերված շենքում կային տեքստիլ ֆաբրիկա եւ զանազան ընկերությունների 130 գրասենյակներ:
Ականատեսները պատմում են տարբեր հարկերում տեղի ունեցած երկու պայթյունների մասին:
Հետմիջօրեին հայտնի դարձավ, որ պայթյունների պատճառը հրատեխնիկայի անօրինական պահեստի նյութերն են եղել: Այդ մասին հայտարարել է նահանգապետ Մուհամմեդ Գյուլերը: Նա չբացառեց, որ հրատեխնիկայի պայթյունը հարուցված լինի գազաջեռուցման համակարգի անսարքությամբ: