Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի կենտրոնից հաղորդում են, որ «Ա. Հովսեփյանը գրավոր հանձնարարել է ՀՀ ոստիկանությանը ձեռնարկել օպերատիվ-որոնողական միջոցառումներ հնչած սպառնալիքների վերաբերյալ ՀՀ նախագահի թեկնածու Ա. Բաղդասարյանի 03.02.08 թ. հայտարարության մեջ նշված հանգամանքները ստուգելու եւ համապատասխան ընթացք տալու համար: ԶԼՄ-ների հրապարակումների համաձայն, Ա. Բաղդասարյանը իր հասցեին հնչած սպանության սպառնալիքների մասին հայտարարել է Երեւան քաղաքի Ազատության հրապարակում 03.02.08 թ. տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ: ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանից գրավոր հաղորդում չի ստացել»: