Այս մասին փետրվարի 4-ի համարում տեղեկացրել է թուրքական «Ենի շաֆաք» թերթը: Տեղեկության համաձայն, այս հուշարձանի կառուցումը նախապատրաստական փուլում է: Ենթադրվում է, որ դա փետրվարի վերջին կկանգնեցվի Հաագայի զինվորական գերեզմանի այն հատվածում, որը հատկացված է մահմեդականների համար:
Հուշարձանի կառուցումը, «Ենի շաֆաքի» վկայությամբ, նախաձեռնել է Հոլանդիայում բնակվող ադրբեջանցիների միությունը, որը մեկ տարի շարունակ պայքարել է քաղաքային իշխանություններից թույլտվություն ստանալու համար: Հուշարձանը, ինչպես թուրքական թերթին նշել է միության նախագահ Իլհան Աշքընը, խորհրդանշելու է «Խոջալուի կոտորածը»: Թեեւ Հոլանդիայում բնակվող ադրբեջանցիների միության նախագահի Աշքըն ազգանունը որեւէ բան չի խորհրդանշում, բայց հուշում է, որ նա ոչ թե ադրբեջանցի է, այլ թուրք:
Համենայն դեպս, Հոլանդիայում բնակվող ադրբեջանցիների համար Խոջալուի «զոհերի» հուշարձանի փոխարեն պետք է կանգնեցնել Ռամիլ Սաֆարովի հուշարձանը, այն առումով, որ այս ստահակը, սպանելով Բուդապեշտում հայ զինծառայողին, մեկ անգամ եւս ամբողջ աշխարհին ցույց տվեց ադրբեջանցի հրոսակի մարդասպան դեմքը: Քանի որ նա հայ սպանելու համար ազգային հերոս է հռչակվել Ադրբեջանում, ուստի նրա հուշարձանն արդեն որպես ադրբեջանցի հրոսակի մարմնավորում, կխորհրդանշի ադրբեջանական պետությանը, այլ ոչ թե Խոջալուի «զոհերին» միայն:
Հ. ՉԱՔՐՅԱՆ