Գլխավոր դատախազության մամուլի կենտրոնը հերթական հաղորդագրությունն է տարածել Արտաշատի դեպքերի մասին: Մասնավորապես նշվում է, որ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի տարածած այն հայտարարությունը, թե վերջինիս թիկնազորի անդամ Ս. Հովհաննիսյանը տեղափոխվել է հիվանդանոց, իրականությանը չի համապատասխանում: Ս. Հովհաննիսյանը շարունակում է կատարել իր ծառայողական պարտականությունները, ինչի մասին քննչական խմբին հայտնել է անձամբ: Տեսաերիզների զննությամբ եւ նախաքննությամբ չեն հիմնավորվել նաեւ Արտաշատ քաղաքում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հարթակի վրա, հռետորների ուղղությամբ սառցե բեկորներ կամ այլ իրեր նետելու մասին հրապարակումները: Հաղորդվում է, որ Արարատի մարզային քննչական բաժնում նախաքննությունը շարունակվում է, արդյունքների մասին կհայտնեն լրացուցիչ: